կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-13 15:45
Քաղաքական

Մի երկու օր առաջ էլ ժողովի ժամանակ քնեց, էն բայուշկեն երգեց. Մանվել Գրիգորյանը՝ Ծառուկյանի մասին

Մի երկու օր առաջ էլ ժողովի ժամանակ քնեց, էն բայուշկեն երգեց. Մանվել Գրիգորյանը՝ Ծառուկյանի մասին

Մարդիկ դեպքն ու դեմքը խառնել են իրար: Այս մասին երեկ ՀՀԿ Խորհրդի նիստում հայտարարել է գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: «Ոսկե ձկնիկի պատմությունն ա եղել, Դոդի Գագոն արդեն ազատամարտիկների ճամբարներ ա բացել, մեկի փոխարեն մի քանի հատ ա բացել: Երբ որ մեկը բացեց ես խնդրեցի հանրապետության նախագահին, Աբրահամյան Հովիկը, Սարոյան Սեյրանը միջամտցեց, որ այ տղա դու քո գործով զբաղվի էլի: Թե հիմա սպորտսմեն էր էն վախտ, քաղաքական գործիչ ես մինչև հիմա բիթի էլ չեմ, դուք հլա գիտեք սպորտսմեն ա:

 

Վերջը էդ մարդը տեղը չբերեց, մի երկու օր էլ առաջ էլ ժողովի ժամանակ քնեց, էն բայուշկեն երգեց: Հետո ցույց են տվել յանի Ծաղիկ Ռուբենը ֆիդայի 1992թ-ին իրա ախպորը թողել փախել ա , 92թ-ից հետո սկի Ղարաբաղի տեղն էլ չեն իմացել դրանք: Ուրիշ բառեր էլ չեմ ուզում ասեմ: Ոչ միայն քաղաքական դաշտը, երկիրը աղավաղել են: Իսկ երկրի խաղաղության համար արյուն են տվել մեր տղերքը: Ես ուզում եմ ասեմ, որ ձեր որոշումը ճիշտ ա, ով ուզում ա լինել , եթե երկրի անկախությունը փորձի վնասի պոլնի պատասխան կրի:

 

Միլիարդատեր դառնան ու ասեն սենց չի նենց ա, ոնց որ իրանց պապերը Մանթաշովի թոռներն են եղել: Պատերազմի ժամանակ էլ գիտենք որտեղ են նստած եղել ու ինչ են արել, կամ ինչ գործով: Իսկ էսօր ազատամարտիկներ ա հանում ղրգում Ղարաբաղ, գնացեք ես ձեր հետ եմ: Ես ուզում եմ բոլորիդ վստահեցնել, որ Երկրապահ կամավորականները ձեր կողքին են: Համ չագուչն ա ձեր ձեռը, համ նալը , համ մեխը, ոնց ուզում եք օգտագործեք»,-հայտարարել է Մանվել Գրիգորյանը: