|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 15-րդ տարին: Առավոտյան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին 1999թ հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին` խորհրդարանի այգում տեղադրված հուշաքարի մոտ ծաղկեպսակներ դնելով:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, խոսելով հոկտեմբերի 27-ի մասին, նշեց, որ հանրությունը սպասում էր, որ հոկեմբերի 27-ի գործը բացահայտվի, որպեսզի բոլորն իմանան, թե ինչ է եղել:
«Արդյո՞ք իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունն է պատճառը, որ գործը չի բացահայտվել» հարցի ձևակերպման հետ վարչապետը չհամաձայնեց: «Այնպես չէ, որ բոլոր ռեսուրսները չենք օգտագործել, փորձել ենք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Հարցին` ունի՞ կասկածներ, թե ովքեր են հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները, Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ կրկնեց. «Ոչ»: