|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այցելել է Դերսիմ՝ հայտարարելով, որ «այդ հողերի տերերն» իրենք են։
Ըստ Demokrathaber-ի՝ Յըլդըրըմը փորձել է ցույց տալ, թե իբր թուրքական իշխանությունները խտրականություն չեն դնում ոչ մի ազգի նկատմամաբ:
«Մենք թույլ չենք տալու, որ այս հողերում կրկնվեն Դերսիմի դեպքերը։ Իմ անունը դրել է մեր ալևի հարևանը։ Ի՞նչ է նշանակում՝ Բինալի` Ալիի որդի։ Սուննիների հետ հարաբերությունն ահա այսքան կարևոր է, մենք հավատում ենք դրան»,- ասել է նա։
Յըլդըրդմը նշել է նաև, որ, անկախ ազգությունից, բոլորն «այդ հողերի տերերն են»։
«Ալևի, սուննի, թուրք, քուրդ, բոլորն այս երկրի տերերն են։ Բոլորը մեր գլխի վրա տեղ ունեն»,- հայտարարել է նա՝ չցանկանալով հիշել հայերի մասին։