կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-10 17:31
Տարածաշրջան

Թուրքերը դարձյալ զոհեր ունեն սիրիական հողերում. 5 զոհ, 5 վիրավոր

Թուրքերը դարձյալ զոհեր ունեն սիրիական հողերում. 5 զոհ, 5 վիրավոր

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սիրիական Իդլիբում Ասադի կառավարական ուժերի կողմից արձակված հրետանային հարվածների հետևանքով թուրքական բանակը տվել է 5 զոհ և 5 վիրավոր. հայտնում է Yerkir.am-ը:

Թուրքիայի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Իդլիբում բախումները կանխելու, սահմանային անվտանգությունը ապահովելու, փախստականների և մարդկային զոհերը կանխելու նպատակով տարածաշրջան էր ուղարկել նոր ռազմական համալրում, որոնք հայտնվել են «ռեժիմի կողմից արձակված կրակի տակ» (Թուրքիան Ասադի օրինական կառավարությունն անվանում է «ռեժիմ»):

Օրեր առաջ նույն պատճառաբանությամբ Թուրքիան, առանց ռուսական կողմի հետ համաձայնության, Իդլիբ զորք էր ուղարկել, որոնք հայտնվել էին կառավարական ուժերի կրակի տակ. դրա արդյունքում ևս սպանվել էր 5 (ոչ պաշտոնական 6), վիրավորվել 9 թուրք զինվոր: Էրդողանը խոստացել էր լուծել նրանց վրեժը: Դրանից հետո Թուրքիան նոր զրահատեխնիկա և զորք էր ուղարկել Սիրիա:

Այժմ Անկարայում է գտնվում ռուսական պատվիրակությունը՝ Իդլիբի շուրջ ստեղծված դրությունը քննարկելու համար: Թուրքական կողմի զոհերը հնարավորություն կտան թուրքերին որոշ հարցերում նժարն իրենց կողմը թեքելու համար: