|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Հունիսի 13-ին, ժամը 11:22-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից դեպի Սիսիան տանող ավտոճանապարհին «Օpel zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 149-րդ կմ-ին «Օpel zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Լասլո Բորբելի, ծնված 1942թ, Գառնի գյուղի բնակիչ, ուղևորները՝ Հունգարիայի քաղաքացիներ՝ Տամազ Ունգվարի (1965թ.), Ցրենոցի Նադի Յուդիթ (1966թ.)) գլորվել է գետը (մոտ 7մ):
Փրկարարներն ուղևորներին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղ Վայքի շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են նրանց համապատասխան բուժօգնություն: