կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-08 23:32
Հասարակություն

Սփյուռքի նախարարության երկու խոշոր ծրագրերը կհամատեղվեն. նախարար

Սփյուռքի նախարարության երկու խոշոր ծրագրերը կհամատեղվեն. նախարար

Այսօր Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ խոսեց «Արի տուն» «Սփյուռք ամառային դպրոց» և «Իմ Հայաստան» ծրագրերի մասին: Օրեր առաջ նախարարը հայտարարել էր, որ այդ ծրագրերը ժամանակավորապես կդադարեցվեն: Դրանք ոչ մի դեպքում չեն կասեցվում, այլ ժամանակավորապես դադարեցվոմ են, քանի որ կային մտավախություններ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ, տարատեսակ խախտումների վերաբերյալ:

«Կա շատ լավ նորություն, «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը կհամատեղվեն: Ծրագիրը կլինի 20-օրյա: Կմեկնարկի այն օգոստոսի 10-ին»,- ասաց նախարարը: