կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-10 15:37
Քաղաքական

Սփյուռքի նախարարության գոյությունը հարցականի տակ է

Սփյուռքի նախարարության գոյությունը հարցականի տակ է

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին, նշեց, որ նախարարությունների միավորման կամ նոր նախարարության ստեղծման մեջ
արտառոց ոչինչ չի տեսնում:


«Երկու նախարարություն միավորվում է, մեկը ավելանում է: Պլյուս մեկ, մինուս մեկ… Ընդհանրապես հարկատուների բեռը թեթևացնելն ու կառավարությունը փոքրացնելը նորմալ գործընթաց է: Պարզապես տրամաբանությունը պետք է հասկանալ: Օրինակ` ինչի՞ է մեզ պետք Սփյուռքի նախարարությունը, եթե կա արտաքին գործերի նախարարություն, որը լիարժեք կարող է զբաղվել այդ հարցերով»,-ասաց Ալեքսանդր Արզումանյանը` հավելելով, որ ինքը կնախընտրեր, որպեսզի էկոնոմիկայի նախարարությունն ունենար եվրասիական ինտեգրման հարցերով մեկ տեղակալ, մեկն էլ` եվրաինտեգրման հարցերով, այլ ոչ թե ստեղծվեր առանձին նախարարություն: Նա նաև հույս հայտնեց, որ իշխանությունները, այնումենայանիվ, տեղ կթողնեն ԵՄ-ի հետ հարաբերությունների շարունակության համար:

 

«Մենք չենք ստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, հիմա բանակցություններ են ընթանում: Ես միշտ ասել եմ, որ ճիշտ կլիներ մինչև հունվարի 1-ը ստորագրել Եվրամիության Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը, որով մենք երկուստեք կֆիքսեինք այդ վեկտորը՝ դեպի Եվրամիություն, և այս առումով բանակցությունները չեն դադարել»,- ընդգծեց Ա. Արզումանյանը:

 

Նշենք, որ շշուկներ են տարածվում, թե Սփյուռքի նախարարությունն, ամենայն հավանականությամբ, կվերանա: