|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Սփյուռքի նախարարության կայքէջը շուրջ մեկ ամիս է` չի գործում: Պատճառը տեխնիկական խնդիրներն են:
Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ կայքի տեխնիկական խնդիրները պայմանավորված են նախարարություններին ինտերնետ տրամադրող ծառայության փոփոխությամբ, սակայն, միաժամանակ, հայտնեց, որ վաղը կայքն արդեն կգործի:
ՀՀ կառավարությունում ևս տարեսկզբին փոխվել է ինտերնետ մատակարարող ընկերությունը, սակայն նման խնդիրներ չեն եղել: Վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախարարության ինտերնետ ծառայության փոփոխությունը հնարավոր է` նման խնդիրներ առաջացնի, սակայն դրանք հնարավոր է արագ լուծել:
Ի դեպ, մյուս նախարարություններում նման խնդիր չի եղել:
Կրթության և գիտության նախարարության հասարակության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանում ընդհանրապես հարկավոր է լավացնել ինտերնետ կապը: