|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը Yerkir.am-ի հետ զրույցում ներկայացրել է այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսել է Սփյուռքի նախարարությունը առաջիկա օրերին:
Ապրիլի 16-ին` Գառնիկ Սվազլյանի «Ներգաղթը» պիեսի և ծաղրանկարների ներկայացում:
Ապրիլի 17-ին կկայանա «Հայ կնոջ դերը Ցեղասպանության տարիներին և դրանից հետո» համաժողովը:
Ապրիլի 20-ին ստամբուլահայ Ժյուլիա Մութլուի` Արևմտյան Հայաստանի նահանգների 160 տարազների ցուցադրության կազմակերպում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Ժուլիա Մութլուի ղեկավարած պարախմբի կատարմամբ:
Ապրիլի 22-23-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, ՀՀ Սփյուռքի նախարարության, «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» համահայկական մասնագիտական կազմակերպության հետ համատեղ կազմակերպում են «Ցեղասպանության հետևանքների վերացման և պատասխանատվության հարցեր» թեմայով համաժողով:
2015թ. ապրիլի 14-24-ը կիրականացվի 100 հայ երիտասարդներից բաղկացած խմբի` Վրաստանի սահմանից դեպի Ծիծեռնակաբերդ ոտքով ուխտագնացությունը: