|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Քաղաքացիների ընդունելությունների անցկացման կարգի համաձայն՝ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների ընդունելություն է սահմանված յուրաքանչյուր ուրբաթ օր: Հերթական ընդունելությունը կայացավ հունիսի 8-ին:
Նախապես ցուցակագրվել էր 21 քաղաքացի, սակայն ընդունելությանը մասնակցեց ավելին՝ 27 մարդ: Նրանք եկել էին Օշական, Ոսկեվազ, Ուջան, Գեղաձոր, Նոր Ամանոս, Հնաբերդ, Կաքավաձոր, Վարդենուտ, Ուշի, Կոշ, Սասունիկ. Ն Բազմաբերդ, Մաստարա, Ղազարավան, Կաթնաղբյուր համայնքներից, Ապարան համայնքի Արագած բնակավայրից եւ Աշտարակ քաղաքից:
Նրանցից 19-ը մարզպետին դիմեց դրամական աջակցության խնդրով եւ օգնություն ստացավ: Մյուս քաղաքացիները աշխատանքային, սոցիալական, առողջական, հողային եւ անձնական այլ բնույթի հարցեր ունեին: Ծանոթանալով նրանց խնդիրներին՝ Աշոտ Սիմոնյանը դրանց լուծման հետ կապված համապատասխան հանձնարարականներ տվեց, կատարեց անհրաժեշտ պարզաբանումներ:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին