կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-08 13:32
Քաղաքական

10+1 ՀՀԿ-ական կքվեարկի Փաշինյանի օգտին, որ նա ընտրվի

10+1 ՀՀԿ-ական կքվեարկի Փաշինյանի օգտին, որ նա ընտրվի

ՀՀԿ-ի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խմբակցության անունից ելույթ ունենալիս նշեց, որ այս անգամ ՀՀԿ-ն ոչ միայն չի խոչընդոտի, այլ կօժանդակի վարչապետի ընտրությանը:

«Պարո'ն Փաշինյան, Դուք կընտրվեք ՀՀ վարչապետ, կզգաք այդ աշխատանքի հսկայական ծավալը, որը տարիներ շարունակ կրում էին ձեր կողմից քննադատվող կառավարությունները»,- հայտարարեց նա:

Բաղդասարյանը նշեց, որ ՀՀԿ-ն ինչպես առաջ, այնպես էլ հիմա դեմ է Փաշինյանի վարչապետ դառնալուն: «Մենք դեմ ենք, բայց, մեր խոստման համաձայն, 10+1 անձ կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին, որ նա ընտրվի վարչապետ: Այդ տասը անձինք կիսում են ՀՀԿ տեսակետը, մենք նրանց հորդորոլ ենք, որ քվեարկեն կողմ, որ կատարենք մեր խոստումը: Դրանից մեր դիրքորոշումը չի փոխվում: Ակնկալում ենք, որ կներկայացնեք տրամաբանական ծրագիր»,- ասաց նա:

Բաղդասարյանը հույս հայտնեց, որ երկրում ստեղծված ատելության մթնոլորտը կվերանա: