կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-02 12:22
Հասարակություն

Հյուրանոցային համալիրից երկու երիտասարդ է բերման ենթարկվել. երկուսի մոտ էլ թմրամիջոց է եղել

Հյուրանոցային համալիրից երկու երիտասարդ է բերման ենթարկվել. երկուսի մոտ էլ  թմրամիջոց է եղել

«Կանալ-պատնեշ» հակաթմրանյութային միջոցառման շրջանակներում, հունիսի 1-ին, ժամը 11-ն անց 50-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Խուդյոկովի փողոցի հյուրանոցային համալիրներից մեկում հայտնաբերել և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժին բերման են ենթարկել 2017թ. սեպտեմբերի 4-ից Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հետախուզվող, 1994 թվականին ծնված Տիգրան Ե.-ին և 1992 թվականին ծնված Վլադիմիր Պ.-ին:

Տիգրան Ե.-ի տաբատի գրպաններից հայտնաբերվել է բժշկական կաթուցիչ և 7 հատ թղթե փաթեթ, որոնց մեջ լցված են եղել մոտ 14.5 գրամ մուգ շագանակագույն յուրահատուկ հոտով թութունանման զանգված, իսկ Վլադիմիր Պ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է սև պոչով բժշկական կաթուցիչ, որի ապակյա հատվածում առկա է եղել մուգ շագանակագույն զանգված:

Տիգրան Ե.-ն կալանավորվել է: Քննությունը շարունակվում է: