Օրորս ոստիկանության Կապանի բաժնում մի տղամարդ հաղորդում էր տվել, որ Կապանի Կ. Դեմիրճյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի առանձնասենյակից գողացել են իր բջջային հեռախոսը: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1984 թ. ծնված Արթուր Ա.-ն, որը բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: