կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-01 11:38
Քաղաքական

Ինչու հունիսի 1-ին ԱԺ-ն երեխաներ չի հյուրընկալել

Ինչու հունիսի 1-ին ԱԺ-ն երեխաներ չի հյուրընկալել

2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ այս տարի ԱԺ այգում երեխաների տոնին նվիրված  ընդունելություն չի կազմակերպվել։

Սաղաթելյանը պատասխանեց, որ նման միջոցառումները մեծ ծախսերի հետ են կապված, որոնք ոչ այնքան երեխաներին հյուրընկալելու և նրանց նվերներ մատուցելու մասով են առաջանում, որքան հետագայում տարածքի վերականգնման ու անվտանգության մասով։

«Նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ այս տարի ճիշտ կլինի, որ զերծ մնանք այդ միջոցառումն անցկացնելուց։ Եթե որևէ մեկի երեխան անհամբեր սպասել է ԱԺ բակում այդ ուրախությանը և դա վշտացրել է նրան, ինքս էլ կտխրեմ, բայց դա զուտ տնտեսման և նպատակահարմարության նկատառումներով է պայմանավորված և անձրևի հետ կապված չէ»,- նշեց ԱԺ աշխատակազմի ղեկավարը։