|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Մայիսի 31-ին, ժամը 14:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Արաքսաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել Է, որ Մեղրի-Արաքսաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ՝ Գ. Մ., (ծնված 1987 թ.) կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է: Վարորդը քաղաքացիների ուժերով տեղափոխվել է Մեղրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: