|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Սռավոտյան ՀՀ կառավարության, ապա նաև պաշտպանության նախարարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները հասան Բաղրամյան 26` ՀՀ վարչապետի նստավայր:
Քաղաքացիները, որոնց թիվը մի քանի տասնյակ է, բողոքում են զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ: Բանն այն է, որ օպտիմալացման շրջանակներում որոշ մարզային զինկոմիսարիատներ փակվել են, և տվյալ մարզի մի քանի զինկոմիսարիատների փոխարեն մնացել է մեկը: Արդյունքում` բազմաթիվ աշխատակիցներ դարձել են գործազուրկ:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Նշենք, որ այսօր զինկոմիսարիատների օպտիմալացման հարցով խորհրդակցություն է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մոտ: Նախարարը հանձնարարական է տվել շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացմանն ուղղված աշխատանքները: Միևնույն ժամանակն Դավիթ Տոնոյանը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում իրեն ներկայացնել համապատասխան առաջարկներ և լուծումներ անձնակազմի` աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ: