|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Այս պահին «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ի և AntiFake.am փաստերի ստուգման և տեղեկատվության տրամադրման կայքի նախաձեռնությամբ իրականացվում է խորհրդանշական «#Anti_Fake_PRESIDENT» բողոքի ակցիան, որի մասնակիցները Բաղրամյան 1 հասցեից քայլելու են Բաղրամյան 26՝ դեպի ՀՀ նախագահի նստավայր, որտեղ նրանք Արմեն Սարգսյանին շնորհելու են հատուկ մրցանակ։
Կազմակերպիչների խոսքով`իրենց նախաձեռնությամբ իրականացվող բողոքի ակցիայի հիմնական նպատակն է «ՀՀ քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի կատարում Սահմանադրությամբ նախագահին վերապահված գործառույթները, մասնավորապես` չի հետևում Սահմանադրության պահպանմանը, ուստի՝ Արմեն Սարգսյանը ոչ կոմպետենտ կամ fake նախագահ է»։