|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
«Մայր Հայաստան» խմբակցությունը տեղեկացնում է.
Հարգելի՛ հայրենակիցներ,
Երևանի իշխանությունները՝ ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր և վճարներ: Խոսքը միայն տխրահռչակ կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիների ավելի քան 13 անգամ թանկացման մասին չէ: Ֆինանսական բեռ են ուզում ավելացնել բիզնեսի տարբեր տեսակների վրա ևս:
Սպասվող թանկացումներն ու թալանը կանխելու համար «Մայր Հայաստանը» դեկտեմբերի 26-ին, առավոտյան ժամը 9։00-ին քաղաքացիներին հրավիրում է Երևանի քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ՝ բողոքի ակցիա իրականացնելու:
«Մայր Հայաստանը» «ո՛չ» է ասում թալանին: