|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Այս պահին ԿԳՆ-ի մոտ ընթանում է կրթության եւ գիտության ոլորտի ներկայացուցիչների բողոքի ակցան, որին առաջարկում ենք հետեւել «Սիվիլնեթ»-ի եթերում:
Հիշեցնենք, որ կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչները երեկ հայտարարություն էին տարածել, որում, մասնավորապես, ասված էր. «Մենք պետք է պահանջենք ՀՀ ԿԳՆ նախարարից ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի որոշմանը՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել: Բազմիցս խոսվել է այս ոլորտի անմխիթար ու անարդար լինելու մասին և մենք թույլ չենք տա, որ այս ամենին ավելանան նաև կուտակային վճարները»: