|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մայիսի 10-ին, ժամը 14:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 204/1 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ.) և «BYD» մակնիշի (վարորդը՝ Հ. Ա.) ավտոմեքենաները: Բախման հետևանքով «BYD» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ (Ա. Ա., 1969 թ., Մ. Գ., 1986 թ. և Հ. Զ., 1978 թ.) տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները դադարեցրել են «BYD» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:
ԱԻՆ մամուլի ծառայություն