կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-03 10:51
Քաղաքական

Եթե Սահմանադրությունը 4 թեկնածու նախատեսեր ներկայացնել ՍԴ դատավորի թափուր տեղի համար, այդպես կլիներ. Կոստանյանը` Բագրատյանին

Եթե Սահմանադրությունը 4 թեկնածու նախատեսեր ներկայացնել ՍԴ դատավորի թափուր տեղի համար, այդպես կլիներ. Կոստանյանը` Բագրատյանին

Հայտնել ենք, որ Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը։ Թեկնածուին ներկայացրեց ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Կոստանյանից հետաքրքրվեց` չնսեմացնելով Էմիլ Բաբայանի արժանիքները՝ արդյո՞ք այլ թեկնածու չկար, որ պատգամավորներն այլընտրանք ունենային ՍԴ դատավորի ընտրության հարցում: «Գերադասելի կլիներ նաև, որ ավելի վաղ թեկնածուն ներկայացվեր հանրությանը, և նոր այսօր քննարկեինք նրա թեկնածությունը»,- կարծիք հայտնեց նա:

Կոստանյանն արձագանքեց, որ ինքը բացառապես Էմիլ Բաբայանի պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում։ «Ինչո՞ւ եմ հենց ես ներկայացնում նրա թեկնածությունը։ Ես օրինակ բերեցի ԵԽ նախարարների կոմիտեում Բաբայանի՝ Ղարաբաղի շահերը ներկայացնելու փաստը, որովհետև, ինձանից բացի, ուրիշ ոչ ոք այդ մասին չգիտի, քանի որ նախարարների նիստերը փակ են, հրապարակաման ու լուսաբանման ենթակա չեն: Հետևաբար, բացի ինձանից, ուրիշ ոչ ոք չէր կարող դա ասել, քանի որ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի պատվիրակության ղեկավարը ես եմ»,- նշեց նա։

Կոստանյանը նաև նշեց, որ վստահ է՝ կան մի շարք արժանավոր երիտասարդներ, ովքեր այս պաշտոնը կարող են զբաղեցնել, սակայն Սահմանադրությամբ սահմանված է, որ այդ պաշտոնում թեկնածու է առաջադրում նախագահը, և նշանակվում է մեկ թեկնածու։ «Կարգավորումն այդպիսին է։ Եթե Սահմանադրությունը 4 թեկնածու նախատեսեր ներկայացնել, այդպես կլիներ»,- ասաց նա։