կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-27 22:11
Քաղաքական

ՍԴ դատավորի թափուր տեղի համար որոշել եմ առաջադրել Գոռ Հովհաննիսյանին. ՀՀ նախագահ

ՍԴ դատավորի թափուր տեղի համար որոշել եմ առաջադրել Գոռ Հովհաննիսյանին. ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 27-ին «Օրբելի» կենտրոնի բացման հանդիսավոր արարողության ավարտին անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Գոռ Հովհաննիսյանի առաջադրմանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչով էր պայմանավորված հենց նրա թեկնածության առաջադրումը:

«Կարծում եմ շատ հստակ գրված է իմ առաջարկի մեջ: Ես նայել եմ թեկնածուներին, ովքեր առաջադրվել են: Առաջարկել ենք մեխանիզմ, որպեսզի սա լինի թափանցիկ, այլ ոչ թե ուղղակի ընտրեմ: Երեք թեկնածուներին նայելուց հետո իմ կշռադատմամբ որոշել եմ առաջադրել Գոռ Հովհաննիսյանին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նա:

ՍԴ անդամի թեկնածուի հավակնորդներ էին նաև հայտնի փաստաբան, Եվրոպական դատարանում մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և փաստաբան Մարտին Մանուկյանը:

Ազգային ժողովը պետք է քվեարկությամբ ընտրի նախագահի առաջադրած թեկնածուին: Նշենք, որ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված նախորդ երկու թեկնածուներին խորհրդարանը մերժել էր: