|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ստամբուլի 6-րդ վարչական դատարանը որոշում է կայացրել հեռացնել Feza Gazetecilik մեդիահոլդինգի ղեկավարությանը` կառավարումը հանձնելով պետության կողմից նշանակված հոգաբարձուներին:
Ըստ Ermenihaber-ի՝ մեդիահոլդինգի կազմում է նաև թուրքական ընդդիմադիր Zaman թերթը, որը հայտնի է Էրդողանի քաղաքական հակառակորդ` ԱՄՆ-ում բնակվող` իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ ունեցած կապերով:
Ըստ թուրքական Sondakika լրատվական կայքի` մեդիահոլդինգի ղեկավարումն իր ձեռքը վերցնելու` պետության որոշումն առաջացրել է բազմաթիվ քաղաքացիների բողոքը, որոնք հավաքվել են Zaman թերթի խմբագրության շենքի դիմաց` բողոքելու մամուլի ազատության նկատմամբ պետության հերթական ոտնձգության դեմ:
Ոստիկանության հետ ժամանած պետական կառավարիչները շենք կարողացել են մուտք գործել միայն այն բանից հետո, երբ կեսգիշերին ոստիկանական ուժերը ջրաշիթերի ու արցունքաբեր գազի կիրառմամբ կարողացել է ցրել ցուցարարներին:

