|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայացած` նախարարների նիստի ընթացքում անդրադարձել է ընդդիմադիր Cumhuriyet թերթի դեմ երեկ տեղի ունեցած գործողություններին և թերթի աշխատակիցների ձերբակալություններին:
Ըստ Demokrathaber-ի՝ Քուրթուլմուշը պնդել է, որ գործողություններնը ուղղված չեն եղել թերթի աշխատակիցների դեմ, այլ թերթը բացած իրավաբանական անձանց:
«Այս գործողությունները սկսվել են դեռևս օգոստոս ամսին, սակայն երեկ հետախուզության, առգրավման և ձերբակալությունների որոշում է կայացվել համապատասխան անձանց նկատմամբ: Դատական գործն ընթացքի մեջ է: Մենք՝ որպես քաղաքական անձինք, անհնար է, որ այս մասին որևէ բան ասենք»,- հայտարարել է նա: