Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ: Ներկայացնում ենք Մարգարյանի խոսքը՝ հանդիպումից հետո.
«Ես այսօր հաջողեցի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ: Մեր խոսակցությունը ստացվեց, և հույս ունեմ, որ կշարունակվի, թեպետ առայժմ կոնկրետ արդյունքներ չկան: Մենք անցած 5-6 օրվա արդյունքում ծավալուն աշխատանքների մեջ ենք եղել զանազան կողմերի հետ, զանազան անձերի հետ, որպեսզի կարողանանք լուծում գտնել երկրի առջև կանգնած այս թնջուկին:
Կարևորն այն է, որ մենք` իբրև Դաշնակցություն, համաձայն չենք ձերբակալությունների հետ, նաև դեմ ենք, երբ վերջնագրերով են խոսում: Մենք հավատում ենք, որ անհրաժեշտ է երկխոսություն` հանուն այս երկրի ու ժողովրդի: Պետք է կարողանանք սթափվել, առիթ տանք, որ այդ երկխոսությունը տեղի ունենա, որ այդ լուծումը գտնենք ու երկիրը ցնցումների չտանենք: Կարևոր է այսօր եւ այս պահին, որ փողոցը շատ ավելի զգույշ լինի, ժողովրդային շարժումը շատ ավելի զգույշ լինի, սադրանքների չենթարկվի, խաղաղ բնույթը պահպանի, որպեսզի հնարավորություն ստեղծենք, որ լուծում գտնվի: Մենք ամեն ինչ անում ենք, և այսպես ճիգ ու ջանքի մեջ ո'չ անհատական ու ո'չ էլ կուսակցական շահն է, որ խնդիր է:
Երկիրն ու մեր ժողովուրդն է, որ հիմնական արժեք է, մենք դրան ենք հավատում, և դա է, որ պետք է համոզում դարձնենք բոլորին, որ հանուն երկրի և ժողովրդի բոլորը պետք է զիջեն, ինչ-որ բանից պետք է զիջեն, որ ելք գտնվի»: