կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-21 21:13
Իրավական

ԱԱԾ-ն ահաբեկչության մեջ կասկածվող անձանց մասնակցությամբ գաղտնալսման ձայնագրություն է հրապարակել

ԱԱԾ-ն ահաբեկչության մեջ կասկածվող անձանց մասնակցությամբ գաղտնալսման ձայնագրություն է հրապարակել

Այսօր ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի, ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների հետ առնչություն ունեցող ՀՀ քաղաքացիներ Հ.Բ-ն և Շ.Մ-ն ստեղծելով հանցավոր համագործակցություն և ղեկավարելով այն, նպատակադրվել են Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում, այդ թվում՝ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում, «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, տրանսպորտային միջոցների և կամուրջների տակ, հաղորդակցության այլ ուղիներում, ինչպես նաև բնակելի տների շրջակայքում տեղադրվող 100-150 հատ հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի գործադրմամբ անձանց, այդ թվում՝ ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց մահվանը կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելուն ուղղված պայթյուններ և հանրավտանգ հանցավոր այլ գործողություններ իրականացնելու միջոցով Հայաստանի Հանրապետությունում ձևավորել համատարած վախի մթնոլորտ և, պետական իշխանության մարմինների վրա ապօրինի ճնշում գործադրելով՝ վերջիններիս առաջադրել որոշակի գործողություններ կատարելու պահանջներ։

Վերոնշյալ գործի հետ կապված ԱԱԾ-ն նաև 1, 2, 3 տեսանյութ է հրապարակել: