Փոխարժեքներ
05 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.09 |
EUR | ⚊ | € 421.97 |
RUB | ⚊ | ₽ 3.91 |
GBP | ⚊ | £ 501.63 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով ներքաղաքական վիճակին, և 7-րդ օրը ընթացող հանրահավաքներին ու բողոքի ակցիաներին, Շարմազանովը կարծիք հայտնեց, որ իշխանությունը պարտավոր է դրսևորել հանդուրժողականություն, որ իշխանությունը հարգում է քաղաքացիների հավաքներ անցկացնելու իրավունքը, դա սահմանադրական նորմ է, և որևէ մեկը իրավունք չունի այն սահմանափակել: Սական իշխանությունը նաև կարծում է, որ ցույցի կազմակերպիչները պարտավոր են ավելի մեծ ուշադրություն դարձնել ցույցի օրինական ընթացքի ապահովմանը, և չպետք է իրականացվեն ապօրինի գործողություններ:
«Մենք զուսպ և հավասարակշռվցած ենք գնահատում իրավապահների աշխատանքը, ոստիկանության պրոֆեսիոնալ պահվածքը: Ճանապարհը մեկն ենք տեսնում` քաղաքական երկխոսություն: Այլ ճանապարհ չկա: մաքսիմալիստական, մերժողական դիրքորոշումները քաղաքական չեն»,-ասաց Շարմազանովը: