|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմագույն շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Կիպրոսի եղբայրական ժողովրդին` մաղթելով շարունակական առաջընթաց, բարօրություն և խաղաղություն:
Դարերի խորքից եկող հայ-կիպրական հարաբերությունները բարեկամության բազմաթիվ դրսևորումներ են ունեցել, որոնց հիմքում ընկած են պատմամշակութային առնչությունները, ընդհանուր հոգևոր արժեքներն ու փոխադարձ համակրանքը:
Հայաստանն արժևորում է բարեկամ Կիպրոսի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված միջպետական համագործակցությունն ու գերազանց քաղաքական երկխոսությունը, որոնք, տարեցտարի ամրապնդվելով և ընդլայնվելով, ձեռք են բերել դաշնակցային բնույթ։
Վստահ ենք, որ մեր երկու երկրների միջև հաստատված եղբայրական հարաբերություններն ու փոխշահավետ գործակցությունը գալիք տարիներին ևս կարձանագրեն նորանոր ձեռքբերումներ»: