|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ԿՀՎ նախկին ղեկավար, ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Մայք Պոմպեոն հանդիպել է ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հետ: Այդ մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում. տեղեկացնում է Газета.ру-ն:
Ըստ Թրամփի` հանդիպումը շատ լավ է անցել, Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մանրամասները ներկայումս մշակվում են:
«Ապամիջուկայնացումը հիանալի բան կլինի ամբողջ աշխարհի համար»,- գրել է նա:
Ավելի վաղ գաղտնի հանդիպման մասին հայտնել էր The Washington Post-ը: Նշենք, որ մայիսին պետք է կայանա Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը: