| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ 2015թ. հունվար ամսին Գեղարքունիքի մարզի բնակչուհի` ոմն Նելլին, ներկայանալով որպես ՀՀ ՊՆ զինծառայող` կոչումով գնդապետ, և վստահություն ձեռք բերելու համար իր ամուսնուն՝ Գ.Շ-ին, ներկայացնելով որպես գեներալ, ՀՀ ՊՆ N զորամասի սպա Ս. Թ.-ին իր բնակավայրին մոտ որևէ զորամաս տեղափոխելու պատրվակով վերջինիս հայր Վ. Թ.-ից կանխիկ ստացել է խոշոր չափի՝ 1.000.000 ՀՀ դրամ գումար և խաբեությամբ հափշտակել այն: Վ. Թ.-ն այդ գումարը տալու համար «Արտշինինվեստ» բանկում գրավադրել է իր տունը:
Դեպքի վերաբերյալ քաղաքացիներ Վ. Թ.-ն և Ս. Թ.-ն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տվել են գրավոր հաղորդում, որի հիման վրա նախապատրաստվում են նյութեր:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ոմն Նելլին Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1959թ. ծնված Քնարիկ Վոլոդյայի Սուքիասյանն է: Նա ՀՀ ՊՆ զինծառայող չէ:
Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին` զերծ մնալ հակաօրինական գործողություններից: