|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Մայիսի 26-ին՝ ժամը 20։18-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երևանյան խճուղու շենքերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mazda» մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտակա խանութի պատին և կայանած «Mercedes-Benz»-ին։
Փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնությանը, այնուհետև՝ հոսանքազրկել «Mazda» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։