|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ստուգումներ սկսել ՀՀ-ում շահագործվող բոլոր մետաղական հանքերում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ բազմաթիվ ահազանգեր կան, որ այդ հանքերի շահագործումը կատարվում է` խախտելով օրենսդրական ու բնապահպանական նորմերը: Ահա ինչու այդ հարցում լինելու են հետևողական ու սկզբունքային:
Փաշինյանի խոսքով` նորմալ է, որ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են բնապահպանական խնդիրները, բայց նաև այդ հարցում պետք է լինի հավասարակշռված մոտեցում:
«Չենք կարող ասել, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը փակելու ենք, բայց մյուս կողմից, չենք կարող թույլ տալ, որ հանքարդյունաբերությունը իրականացվի այն պայմաններում, ինչ պայմաններում այսօր է տեղի ունենում: Բնապահպանական կանոնները, մեր տեղեկություններով, պատշաճ ձևով չեն պահպանվում: Բոլոր հանքերի գործունեությունը խստիվ պետք է համապատասխանեցնել բնապահպանական և օրենսդրական պահանջներին»,- ասաց Փաշինյանը: Բացի այդ տեղեկություններ կան, որ բազմաթիվ հանքեր չեն կատարել իրենց պարտավորությունները` վճարումները պետության հանդեպ, որոնք հասնում են մի քանի միլիոն դրամի: Փաշինյանի խոսքով` այդ ստուգումներին մասնակցելու են բնապահպանական հկ-ներ, լրագրողներ, որպեսզի բացառվի որևէ կոռուպցիոն ներազդեցություն: