կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-30 18:00
Հասարակություն

Առատ անձրևների հետևանքով հնարավոր են վարարումներ

Առատ անձրևների հետևանքով հնարավոր են վարարումներ

Ուշադրություն

Մարտի 30-ի ցերեկը հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրևի տեսքով առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Անձրևները հատկապես առատ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում և Երևանում։

Մարտի 30-31-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում, Արփա և Աղստև գետերի ավազաններում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր:

Հանրապետության տարածքում`

Մարտի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, ապրիլի 3-ի երեկոյան և 4-ի գիշերը ողջ հանրապետությունում, մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 4-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով, ապրիլի 2-4-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում`

Մարտի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, ապրիլի 3-ի երեկոյան և 4-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-2-ը, 3-ի գիշերը, 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: