Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլին ձևավորվող նոր կառավարության փոխվարչապետներից մեկի պաշտոնն զբաղեցնելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը: Իսկ ո՞վ է դառնալու Սերժ Սարգսյանի կառավարության աշխատակազմի նոր ղեկավարը:
Որոշ տեղեկություններով` նա պատրաստվում է աշխատակազմի ղեկավար դարձնել իր օգնականներից մեկին`Արմեն Աբելյանին, ով նախագահական ոտք է դրել նրա հետ` 2008-ին: 2013-ին Ս. Սարգսյանը նրան Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրել:
Նշենք նաև, որ ՀՀ չորրորդ նախագահի աշխատակազմը գրեթե կրկնակի կրճատվում է, օրենքով սահմանվել է, որ այն չի գերազանցելու 155-ը: Կառուցվածքից բացակայելու են որոշ ստորաբաժանումներ` պայմանավորված նոր Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների փոփոխությամբ: Մասնավորապես` բացակայելու են վերահսկողական ծառայությունը, ԱԱԽ քարտուղարությունը, Հանրային խորհրդի գրասենյակը:
Իսկ վարչապետի աշխատակազմը չի գերազանցի 600-ը»,-գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: