|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Լոնդոնը շարունակում է խոչընդոտել ռուսական կողմի հանդիպմանը Սոլսբերիում տուժած Սերգեյ և Յուլյա Սկրիպալների հետ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է РИА Новости-ն:
Զախարովայի խոսքով` Լոնդոնը բացահայտորեն խախտում է միջազգային իրավական նորմերը, մասնավորապես` ԽՍՀՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև 1968 թվականին կնքված հյուպատոսական կոնվենցիան:
Լոնդոնը Մոսկվային է մեղադրում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ: Մոսկվան հերքում է մեղադրանքները և պահանջում ապացույցներ ներկայացնել: