|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կարծիքով՝ Իրանը պատասխանատվություն է կրում Սաուդյան Արաբիայի օբյեկտներին հասցված հարվածների համար: Նա նշել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի և եվրոպական դաշնակիցների հետ աշխատել Թեհրանի գործողություններին պատասխանելու նպատակով: Այս մասին բրիտանական կառավարության ղեկավարը լրագրողներին հայտնել Է ինքնաթիռում՝ Նյու Յորք մեկնելու ճանապարհին, որտեղ մասնակցելու Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 74-րդ նստաշրջանին. տեղեկացնում է Reuters գործակալությունը:
«Մեծ Բրիտանիան կարծում է, որ Իրանն, ամենայն հավանականությամբ, պատասխանատվություն Է կրում Saudi Aramco ազգային նավթընկերության օբյեկտների վրա կատարված գրոհների համար: Մենք մեր ամերիկացի և եվրոպացի ընկերների հետ աշխատելու ենք պատասխան տալ այդօրինակ գործողություններին՝ Պարսից ծոցում լարվածության ապաԷսկալացման նպատակով», - պարզաբանել Է Ջոնսոնը ու հավելել. «Ակներև Է, որ եթե Սաուդյան Արաբիան կամ Վաշինգտոնը դիմեն մեզ, ապա մենք կքննարկենք, թե ինչ կերպ կկարողանանք օգուտ բերել»: