կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-26 15:22
Արցախ

Ադրբեջանում արձագանքում են Մովսես Հակոբյանի հարցազրույցին և անուղղակի խոստովանություն անում

Ադրբեջանում արձագանքում են Մովսես Հակոբյանի հարցազրույցին և անուղղակի խոստովանություն անում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քարոզչամեքենան համարվող haqqin.az-ն անդրադարձել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, որում նա չէր բացառել պատերազմի վերսկսումը և նշել, որ ուժերի հարաբերակցությունն այսօր այնպիսին է, որ հակառակորդը որեւէ խնդիր չի կարող լուծել:

Հարցազրույցին անդրադարձել է նաև Ադրբեջանի ՊՆ ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը, ով ստանդարտ պատասխան է տվել, նախագահական ընտրություններից առաջ Ադրբեջանի հասարակությանը հանգստացրել, թե պատերազմի դեպքում ադրբեջանական բանակն իբր ջախջախիչ պարտության կմատնի հայկական ուժերին:

Սակայն ուշագրավ է մեկ այլ հանգամանք. Ալիևի թիվ մեկ քարոզչամիջոց haqqin.az-ն իր հոդվածում նշում է, որ Հակոբյանը, խոսելով հայկական բանակի պատրաստված լինելու մասին, ինչո՞ւ է լռում, թե ինչպես 2016-ի ապրիլին ադրբեջանական բանակը  ստուգեց հայկական բանակի պատրաստված լինելը և 40 րոպեում ճեղքեց պաշտպանության գիծը: Նման հայտարարությամբ ադրբեջանական ԶԼՄ-ն խոստովանում է այն, ինչը Ալիևի վարչակազմը երկար ժամանակ փորձում էր հերքել` որ ադրբեջանական կողմն է սկսել ապրիլյան պատերազմը:

 

Մովսես Հակոբյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ: