|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պաշտոնից ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի առաջին տեղակալ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը:
Արզումանյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից: Մեր տեղեկություններով, սակայն, իշխանությունները չեն պատրաստվում ազատվել նման կադրից:
Նախնական տեղեկություններ կան, որ Արզումայանը կնշանակվի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում՝ Մովսես Հակոբյանի փոխարեն: Այս տեղեկությունը, սակայն, դեռ չի հաստատվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: