|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
Վրաստանի նախկին փոխարտգործնախարար Նիկոլոզ Վաշակիձեն պարզաբանել է, թե Երևանում Բիձինա Իվանիշվիլիի արած որ հայտարարության համար է ինքն օրեր առաջ հրաժարականի դիմում ներկայացրել:
«Հայաստանում արված հայտարարությունից հետո ինձ մոտ որոշ հարցեր ծագեցին: Եվրաատլանտյան ինտեգրման մասին հարցին տրվեց պատասխան, որ մոտ ապագայում այդ ուղղությունը չի փոխվի: Այդ «մոտ ապագա» ձեւակերպումը լուրջ հարցեր է առաջացնում, այսինքն` այդ «մոտ ապագայից» հետո դրա փոփոխությունը հնարավոր է», - Վաշակիձեի խոսքերն է մեջբերում «Նովոստի Գրուզիան»:
Նախկին փոխարտգործնախարարի համար անընդունելի է նաեւ վարչապետի այն հայտարարությունը, թե Հայաստանի քաղաքականությունն օրինակելի է Վրաստանի համար:
«Հայաստանում կա ռուսական ռազմակայան, Հայաստանի սահմանները պաշտպանում է ռուսական բանակը: Կասկածում եմ, որ Վրաստանի համար դա է ընդօրինակելի», - հայտարարել է Նիկոլոզ Վաշակիձեն: