Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
արտի 18-ին, ժամը 16:22-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում գտնվող «Բադեն-Բադեն» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Infiniti FX35» մակնիշի 69 PP 666 (վարորդ` 1985 թ. ծնված Լ. Հ.) և «Mercedes C160» մակնիշի 33 VV 511 (վարորդ` 1984 թ. ծնված Գ. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes C160» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարունակությունը պարպվել է, իսկ տուժածներ՝ Լ. Հ.-ը, Գ. Ս.-ը և «Mercedes C160» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 2000 թ. ծնված Լ. Ա.-ը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
ԱԻՆ մամուլի ծառայություն