|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ստոկհոլմի խաղաղության հարցերով միջազգային հետազոտական ինստիտուտի (SIPRI) կողմից սպառազինման միջազգային առքուվաճառքի մասին նոր զեկույցի համաձայն՝ 2017-ին Ադրբեջանը մի քանի անգամ ավելի շատ զենք է ձեռք բերել, քան Հայաստանը: Վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ ներկայացված տվյալները վերցված են բաց աղբյուրներից, որոնք միշտ չէ, որ ճիշտ են:
Նրա խոսքով՝ օրինակ, Հայաստանի կողմից զենքի գնման ոչ բոլոր գործարքներն են բաց եղել: Բացի այդ` պետք է նշել, որ Ադրբեջանի կողմից ձեռք բերված տեխնիկաների թվում կան նավեր, որոնք որևէ կապ չունեն Արցախյան հակամարտության հետ և չեն կարող անդրադառնալ տարածաշրջանում զենքի հավասարակշռության վրա:
Հովհաննիսյանի կարծիքով՝ Հարավային Կովկասը SIPRI-ի ուշադրության կենտրոնում չէ, և դա է պատճառը, որ նրանց ներկայացրած տվյալներում մշտապես առկա են թերություններ:
«Օրինակ` 2016թ.-ին հրապարակված զեկույցում Ադրբեջանին վաճառված սպառազինությունների ցանկում ներկայացված էր իսրայելական արտադրության «Երկաթե գմբեթ» համակարգը, բայց դրանից հետո Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարը հայտարարեց, որ դեռևս բանակցություններ են ընթանում այդ զինատեսակը ձեռք բերելու ուղղությամբ»,- ասաց նա: