|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «Անցումային երկրներ 2017» զեկույցում անդրադարձել է ապրիլյան պատերազմին:
Հայաստանի վերաբերյալ հատվածում կազմակերպությունն առանձնապես շեշտել է, որ «Ադրբեջանի անակնկալ հարձակումը դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, որն սկսվեց ապրիլի 2-ին, ամենալայն հարձակումն էր 1994 թվականի հրադադարից ի վեր: Չորս օր տևած բախումները հանգեցրին երկու կողմերի` աննախադեպ թվով կորուստների»
Կազմակերպությունն իր զեկույցում նաև առանձնակի ուշադրության է արժանացրել այն փաստը, որ ապրիլյան դեպքերի ժամանակ Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես կարճ ժամանակով հարձակման է ենթարկվել:
Կազմակերպությունը գրել է գերի ընկած զինվորների, խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի բանակի իրականացրած վայրագությունների մասին: