|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում: Պարզվում է՝ նախկին պատգամավորի՝ արդեն սնանկացած եւ վաճառքի հանված ընկերությունը պետական բյուջեի նկատմամբ կուտակած պարտքեր ունի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների վճարման պարտավորությունը չի կատարել: Իսկ նախկին պատգամավորի ընկերության պարտքն այս տարվա փետրվարի 22-ի դրությամբ կազմել է 335 հազար դրամ, եւ հիմա ՀԾԿՀ-ն փորձում է հետ բերել այդ գումարները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում