| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայում ամուսնությունների և ամուսնալուծությունների մասին նոր զեկույց է հրապարակվել, համաձայն որի` երկրում նվազել է ամուսնությունների և աճել՝ ամուսնալուծությունների թիվը:
Ըստ Demokrathaber-ի՝ ամուսնալուծությունների ամենաշատ դեպքերը գրանցվել են Պոլսում:
2017 թվականի տվյալներով՝ ամուսնալուծությունների թիվը եղել է 128 հազար 411, որը, 2016 թվականի համեմատ, աճել է 1.8 տոկոսով:
Նախորդ տարվա ընթացքում տղաների համար ամուսնության միջին տարիքը եղել է 27-ը, իսկ աղջիկներինը՝ 24-ը: Զույգերի միջև տարիքային տարբերությունը եղել է 3 տարի:
Զեկույցում չեն ներառվել անչափահասների ամուսնության, ինչպես նաև ամուսնալուծությունից հետո նույն տանը ապրել շարունակող զույգերի տվյալները, սակայն տեղ են գտել օտար ամուսնությունների մասին տվյալներ: Համաձայն դրանց՝ նախորդ տարվա ընթացքում օտար աղջիկների հետ ամունությունների թիվը կազմել է 20.972: Նրանք հիմնականում եղել են սիրիացի, ադրբեջանցի կամ գերմանացի: Օտար տղամարդկանց հետ ամուսնությունների թիվը համեմատաբար քիչ է՝ 3782: Նրանք հիմնականում եղել են գերմանացի, սիրիացի և ավստրիացի:
Ինչ վերաբերում է ամուսնալուծություններին՝ Իզմիրը, Անթալիան և Մուղլան եղել են այն նահանգները, որտեղ գրանցվել են ամունալուծությունների ամենաշատ դեպքերը:
Ուշագրավ է, որ ամուսնալուծությունների մեծ մասը եղել է ամուսնության առաջին 5 տարվա ընթացքում: