Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Արիզոնա նահանգի դատարանն իր որոշմամբ թույլ չի տվել կնոջից բաժանվել տրանսգենդեր Թոմաս Բիթին, ով հղիացել ու երեք երեխա է ունեցել:
Բիթին, ով ի ծնե կին է, տղամարդու տեստոտերոն հորմոն սկսել է ընդունել 1979 թվականին, իսկ 2002-ին վիրահատական միջամտությամբ հեռացրել են կաթնագեղծերը: Գաղտնի պահելով իր իսկական սեռը, նա ծննդյան մասին նոր վկայական է հանել և փաստթղթերով էլ դարձել է տղամարդ:
ВВС-ին հայտնում է, որ 2003-ին ԱՄՆ Հավայա նահանգում, որտեղ միասեռական ամուսնությունները թույլատրվում են, ամուսնանում է: Ավելի ուշ պարզվում է, որ կինը երեխա ունենալ չի կարող, և նա ինքն է որոշում երեխաներ ունենալ: Առաջնեկին ծնում է 2008-ին:
Դատարանը որոշել է, որ Բիթիի նախկինում տղամարդ լինելու վերաբերյալ ապացույցները բավարար չեն: Մյուս կողմից էլ` Արիզոնայում միասեռաքկան ամուսնություններն ընդունելի չեն, հետևաբար` նրա ամուսնությունն էլ իրական չի համարվում: Իսկ եթե չի ընդունվում ամուսնության փաստը, հետևաբար` ամուսնալուծելու հիմքեր էլ չկան:
Այժմ 39-ամյա Բիթին ցանկանում է ամուսնալուծվել` ներկայիս ընկերուհու հետ ամուսնանալու համար: Բիթին պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը: