|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Զինված ուժերն ու ՊՆ-ն երբեք կոչ չեն արել, թե ՀԿ-ները կամ հանրությունն ինչ նախաձեռնություն ցուցաբերեն. այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը` անդրադառնալով տարբեր անհատների կողմից բանակի համար դրահահավաքություն անցկացնելու թեմային:
«Դրանք տարբեր անհատների և կազմակերպությունների ցանկություններն են: Այդ ցանկությունները, եթե անհրաժեշտությունների շրջանակներում է, մենք որևէ խնդիր չենք տեսնում»,- ասաց նա:
Փոխնախարարը նաև նշեց, որ տարբեր կազմակերպություններ, անհատներ միշտ դիմել են բանակին իրենց աջակցությունը հայտնելու համար, սակայն այսպես PR-ի վերածելը ավելորդ գործողություններ են:
Անդրադառնալով դատախազության կողմից բացահայտված` 40 միլիոն դրամի յուրացման դեպքին, որը կատարվել էր զինված ուժերում, Զաքարյանը նշեց, որ ՊՆ-ն թիվ մեկ շահագրգիռն է, որ զինված ուժերում բոլոր իրավախախտումները բացահայտվեն և դրանց հեղինակներն իրավական պատասխանատվության ենթարկեն: «Չի եղել նման մի դեպք, որ իրավական համապատասխան ընթացք չստանա: Իհարկե, լիարժեք չենք կարող ասել, որ ամբողջությամբ բացառված են նման երևույթները, բայց շատ ինտենսիվ աշխատանքներ են տարվում»,- ասաց նա:
Զաքարյանը նշեց, որ այդ չարաշահումը բարձրաստիճան պաշտոնյայի կողմից է իրականացվել, և հավելեց, որ բանակին հասցված այդ 40 մլն-ի չարաշահումները փոխհատուցվելու են: