|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մարտի 4-ին, ժամը 12:32-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում անասնագոմի տանիքը փլուզվել է, ներսում կա քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տան բակում ամբողջությամբ փլուզվել է անասնագոմի տանիքը՝ 20 քմ, ինչի հետևանքով սեփականատեր` 1955 թ. ծնված Լ. Դ.-ը ներսում արգելափակվել է:
Փրկարարները փլատակներից դուրս են բերել Լ. Դ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարական աշխատանքներին մասնակցել է ազատ հերթափոխից 5 հրշեջ-փրկարար: