կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-02 15:43
Հասարակություն

Հանդիպում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Հանդիպում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն  այսօր հանդիպում է ունեցել  Հայաստանում  Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի հետ:

Հանդիպման առանցքում եղել են հայ-ֆրանսիական կրթական ծրագրերի շարունակականությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր: Անդրադառնալով հանրակրթական դպրոցներում  ֆրանսերենի խորացված ուսուցման  ուղղությամբ ձեռնարկված քայլերին`  ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ արդեն այս ուսումնական տարվանից Երևանի և հանրապետության  5 մարզերի թվով 10 դպրոցների 5-9-րդ դասարանի աշակերտները ֆրանսերենը որպես օտար լեզու ուսումնասիրում են խորացված ծրագրերով: Ձևավորվել է յուրօրինակ ցանց, որն, ինչպես իր խոսքում նշել է նախարար Լևոն Մկրտչյանը, կարող է ընդլայնվել:

Իր հերթին  դեսպան Ջ. Լաքոթը կարևորել  է երկու երկրների բարեկամական հարաբերություններում կրթության համակարգի ակտիվ ներգրավվածությունը՝ նշելով, որ Ֆրանսիայի դեսպանատունը կրթության ոլորտի նկատմամբ ցուցաբերում է  լուրջ և գործուն աջակցություն: Այդ համատեքստում դեսպանը մանրամասնել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեության ընդլայնմանը միտված քայլերի մասին:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել առկա հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկել հետևողական քայլեր: Հանդիպմանն անդրադարձ է եղել աշնանը Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև հայ-ֆրանսիական կրթական համագործակցությանը վերաբերվող աշխատանքային մի շարք հարցերի:

ՀՀ ԿԳՆ