|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմիի և արաբ գործարարների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու և բիզնես գործունեություն ծավալելու։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության պատասխանատու անձինք։
Ողջունելով հյուրերին՝ նախարարը ներկայացրել է Հայաստանում գործարար միջավայրի բարելավման և ներդրումների պաշտպանության ուղղությամբ իրականացվող բարեփոխումները, անդրադարձել որպես ԵԱՏՄ անդամ երկիր և դեպի Եվրամիության շուկաներ մուտքի համար մեր երկրին ընձեռված հնարավորություններին, նաև Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալելու առավելություններին։
Դեսպան Ալ Կասեմին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ ԱՄԷ-ի հետ առևտրատնտեսական կապերը զարգանում են, ինչի վկայությունը առևտրաշրջանառության կրկնակի աճն է։
Արաբ գործարարները ներկայացրել են այն ոլորտները, որոնցով հետաքրքրված են, մասնավորապես, խոսվել է գյուղատնտեսությունում, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության մասին։
Արծվիկ Մինասյանը ողջունել է գործարարների նախաձեռնողականությունը և հայտնել նախարարության կողմից գործարարության խթանման և աջակցության պատրաստակամության մասին։