|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովի առջև ելույթում ներկայացրել է սպառազինության նոր տեսակներ. հայտնում է Газета.ру-ն:
Նա հայտնել է, որ Ռուսաստանը նորագույն զենքի մշակման գործում նոր քայլ է արել և ներկայացրել «Սարմատ» հրթիռային համալիրը: Պուտինի խոսքով` էներգահամակարգով հրթիռն անխոցելի է հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգերի համար:
Բացի այդ` Պուտինը պատմել է, որ Ռուսաստանում ստեղծվել են ստորջրյա անօդաչու սարքեր, որոնք իրենց արագությամբ գերազանցում են սուզանավերին և տորպեդներին: «Ոչ ոք չունի նման զենք»,- ասել է նա:
Պուտինը նաև հայտնել է, որ Ռուսաստանը գերձայնային զենք ունի` հավելելով, որ աշխատանք է տարվում լազերային սպառազինության ստեղծման ուղղությամբ: